Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Նորից՝ Լոպե դե Վեգա

Նորից՝ Լոպե դե Վեգա
23.01.2014 | 23:36

Իսպանիայի ազգային գրադարանում հայտնաբերվել է Լոպե դե Վեգայի չհրապարակված պիեսի պատճենը՝ գրել է El Mundo-ն: Պիեսը, որ գտել է Ալեխանդրո Գարսիա Ռեիդին ԱՄՆ-ի Սիրակուզայի համալսարանից, կոչվում է «Կանայք և ծառաներ», պատմում է Մադրիդում բնակվող երկու քույրերի, նրանց փեսացուների և ծառաների մասին: Այս պիեսը, որի մասին հիշատակում կար 1613-1614 թ., 400 տարի առաջ կորած էր համարվում: Ձեռագրի 56 էջերը գրված են XVII դարի ոճով (հավանաբար արտագրել է դրամատուրգ և բեմադրիչ Պեդրո Վալդեսը): Հաշվառման համաձայն՝ ձեռագիրը գրադարանում է հայտնվել 1886 թ. հերցոգ Օսունի արխիվի հետ: Լոպե դե Վեգան Մադրիդում աշխատել է XVI դարավերջին և XVII դարասկզբին: Նա հեղինակել է երկու հազարից ավելի պիեսներ, պահպանվել է քառորդ մասը:

Դիտվել է՝ 3744

Մեկնաբանություններ